1- Ինչու է ստեղծվել այս Ցանց-Հարթակը
Հայ ինքնության քարտ (HyeID) շահույթ չհետապնդող կազմակերպության Ցանց-հարթակի շուրջ միավորվում են ամբողջ աշխարհի հայերը։ Ցանցը յուրաքանչյուր հայի հնարավորություն է տալիս շփումների, հարցումների և հանրաքվեների միջոցով արտահայտելու իր տեսակետներն ու դիրքորոշումները թե՛ ազգային նշանակության, և թե՛ տարբեր երկրների հայկական համայնքների համար առանձնահատուկ հետաքրքրության առարկա հանդիսացող խնդիրների շուրջ։
Այս հարթակում Դուք Հայ Ինքնության Քարտի այլ քարտատերերի եւ հետեւորդների հետ մեկտեղ կարող եք մասնակցել տարբեր քննարկումների, ֆորումների, հարցումնրի եւ քվեարկությունների, գտնել համախոհներ եւ ընկերներ։ Դուք կարող եք ստեղծել կամ միանալ տարբեր խմբերի՝ այդ թվում մասնագիտական, ընթերցել, դիտել կամ հրապարակել կարծիքներ, հոդվածներ եւ տեսանյութեր, համատեղ իրագործել տարբեր ծրագրեր և համահայկական նախագծեր։
Հայ Ինքնության Քարտ (HyeID) կազմակերպությունը ստեղծում է Համահայկական Տվյալների Շտեմարան, որը դառնալու է հուսալի և օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր ամբողջ աշխարհի հայերի ներուժի վերաբերյալ: Հիմնվելով այդ Շտեմարանի վրա՝ Հայ Ինքնության Քարտ (HyeID) կազմակերպությունը Ձեզ հետ միասին հնարավորություն կունենա իրագործել տարբեր մնայուն և ժամանակավոր բազմաթիվ նախաձեռնություններ:
Դուք հնարավորություն կստանաք օգտվել Հայ Ինքնության Քարտ ունեցողների համար նախատեսված զեղչերից՝ աշխարհի տարբեր հայկական և օտարերկրյա բիզնեսներում, որոնց ցանկը հրապարակված է մեր կայքում։
Գրանցվելուց անմիջապես հետո Հայ Ինքնության Քարտի ցանցում Դուք կստանաք հետեւորդի կարգավիճակ, իսկ անմիջապես հարթակի ներսում Ձեզ արդեն հնարավորություն կընձեռնվի դառնալու Հայ Ինքնության Քարտի քարտատեր։ Այնուտետեւ Ձեր Հայ ինքնության քարտը կառաքվի Ձեզ փոստով՝ Ձեր իսկ նշած հասցեով։
Հայ Ինքնության Քարտ կազմակերպության Հոգաբարձուների խորհրդի անդամներին կարող եք ծանոթանալ
այստեղ