Իմ Հայրենիք, հավերժ կանգուն ես
Կուռ կամքով Հայկյան,
Քո քաջ որդիք միշտ պատրաստ են
Պայքարի հանուն քո ազատության:
Արդարությունը կմիավորի մեզ,
Ձեռքդ տուր, արի միանանք,
Որ ապրի, ծաղկի մեր հայրենիքը
Սուրբ լեռան շուրջ՝ երկիրն Արարատյան:
Դու տեսել ես ավեր ու դավեր,
Բայց տոկուն ես, կանգուն ես կրկին,
Դու թրծվել ու կոփվել ես դարեր,
Չես կորցրել ստեղծագործ քո ոգին:
Արդարությունը կմիավորի մեզ,
Ձեռքդ տո՛ւր, արի միանանք,
Որ ապրի, ծաղկի մեր հայրենիքը՝
Միշտ հին ու նոր երկիր Արմենիան:
Պիտ ճեղքես խավարը քո լույսով,
Պիտ լինես Արարչի հետ միաբան,
Որ շողաս ծագող արևի պես,
Նոր արշալույսը բերես մարդկության:
Արդարությունը կմիավորի մեզ,
Ձեռքդ տու՛ր, արի՛ միանանք,
Որ ապրի, ծաղկի մեր հայրենիքը
Օրհնյալ երկիրը մեր Հայաստան…