Ես`Վահան Ղարիբյանս,ծնվել եմ 1953թվականին քաղաք Բաթումում:
1960-70ավարտել եմ Բաթումիի N12 հայկական միջնակարգ դպրոցը,1965-70թ. նկարչական դպրոց:
1974-76թ.թ. ծառայել եմ Սովետական բանակում: 1978թ.ընտանիքով տեղափողվել եմ ք. Երևան: 1980ստացել եմ Ժողովրդական ստեղծագործողի վկայական:
1980-1990թ.թ. Ժողովրդական ստեղծագործության գեղանկարչության սեկցիայի նախագահ:
1980-1995թ.թ. աշխատել եմ Մինիստրների Խորհրդի գործերի կառավարչությունում,որպես`նկարիչ:
Ի սկզբանե նախընտրել եմ հայ Ժողովրդի պատմությանն առընչվող նկարներ ստեղծագործել:1988թ. ավարտել եմ ,,Հայկը և նրա Ժառանգները,,խորագիրը կրող պատմա-Ժամանակագրական նկարաշարք:
Շարքն ըստ ցուցադրման արդյունքների միանշանակ հանդիսացել է առաջատար այնպիսի կարևոր հարցում՝մեր պետականության կայացման գործընթացքում,ինչպիսինն է հայ ժողովրդի պատմության պրոպագանդումն ու ծանոթությունն օտար ազգերին, և առանց ժամանակակից գովազդների հավաքել է տասնյակ հազարավոր հանդիսատես:
1990թ. Արժանանում եմ հույն քույր եկեղեցու կողմից ,,Հայոց Էլ Գրեկո,,պատվաբեր անվանմանը:
2002թ.Աշխարհի Ժողովուրդների հոգևոր միասնության Միջազգային Ակադեմիայի անդամ: 2009թ.Հայաստանի նկարիչների միության անդամ:
2017թ.Միջազգային ԳՐԱՆՏ-ՊՐԻ Մրցանակ,72 երկիրների մասնակցությամբ,միակ հայազգի նկարիչ:
Մասնակցել եմ երեք համամիութենական,բազմիցս հանրապետական ցուցահանդեսներին,ունեցել եմ 28 անհատական ցուցահանդեսներ,նշվել մամուլում, հեռուստատեսությամբ,արժանացել եմ դիպլոմների: