Անվտանգութան քաղաքականութիւնը

Անվտանգություն

Ձեր էլեկտրոնային փոստին դուք չեք ստանա գովազդներ եւ հայտարարություններ՝ բացառությամբ Հայ ինքնության Քարտի կողմից կազմակերպվող հարցումների, հանրաքվեների, եւ կազմակերպվելիք միջոցառումների վերաբերյալ ծանուցումների։

Ինչու ենք մենք ձեր մասին որոշ տվյալներ ուզում

Հարթակում լրացված ձեր տվյալները անհրաժեշտ են Հայ Ինքնության Քարտ կազմակերպության հայտարարած նպատակներին հասնելու համար։ Մենք երաշխավորում ենք ձեր տվյալների անվտանգությունը

Ի՞նչ տվյաներ ենք մեք ձզնից ուզելու

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
(այս տվյալների առկայությունը քարտ ստանալու համար պարտադիր է )

Տվյալների տեսակը Նշումներ
Էլեկտրոնային փոստի հասցե Ձեր էլեկտրոնային փոստին կգա հաստատման նամակ, որի մեջ եղած հղումին սեղմելով գուք կկարողանաք գրանցվել։ Եթե չեք ստացել փնտրեք նամակը spam-ի մեջ։ Դուք կստանաք նաեւ Հայ Ինքնության Քարտ կազմակերպության կողմից ուղարկվող ծանուցումներ եւ առաջարկություններ։ Եթե չեք ստացել փնտրեք նամակը spam-ի մեջ։
Ձեր անունը եւ ազգանունը՝ գրված հայերեն լեզվով այն տպագրվելու է քարտի վրա, ուստի սխալներից խուսափելու համար գրեք անունը եւ ազգանունը այն տառադարձությամբ, ինպես դուք սովորաբար գրում եք
Ձեր անունը եւ ազգանունը՝ գրված անգլերեն լեզվով այն տպագրվելու է քարտի վրա, ուստի սխալներից խուսափելու համար գրեք անունը եւ ազգանունը այն տառադարձությամբ, ինպես դուք սովորաբար գրում եք
Ձեր լուսանկարի թվային տարբերակը որտեղ պատկերված է ձեր դեմքը (անձնագրի լուսանկարի ֆորմատով) Տեղադրեք լուսանկարը, որպես ձեր պրոֆիլի լուսանկար։ Այն տպագրվելու է քարտի վրա
Ծննդյան տարի, ամիս ամսաթիվ Այն տպագրվելու է քարտի վրա
Հեռախոսի երկրի կոդ եւ համար Գրեք այս ֆորմատով․ + կոդ համար
Երկիր Ընտրեք այն երկիրը, ուր ապրում եք
Քաղաք/բնակավայր Գրեք այն բնակավայրի անունը, որտեղ ապրում եք
Հասցե Այս հասցեով , փոստային ծրարով Ձեզ կուղարկվի Ձեր Հայ ինքնության քարտը։ Հասցեն մուտքագրելիս ուշադիր եղեք եւ չմոռանաք նշել փոստային կամ ZIP կոդը
Անձի ստուգումը եւ հաստատումը Այս տվյալը մեզ հանհրաժեշտ է հավաստիանալու համար, որ դուք ճիշտ եք ներկայացել մեր ցանց-հարթակում։ Այդ տվյալները կարելի է լրացնել հարցումներին եւ ռեֆերենդումներին մասնակցելու ինչպես նաեւ քվեարկություններին մասնակցելուց անմիջապես առաջ։ Ստուգումից հետո ձեր հաստատման տվյալերը ջնջվելու են, իսկ դուք ցանց-հարթակում ստանալու եք Հաստատված է կարգավիճակ


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏՎՅԱԼՆԵՐ
(այս տվյալների առկայությունը քարտ ստանալու համար պարտադիր չէ, բայց ցանկալի է )։
Մենք այս տվյաները ցանկանում ենք օգտագործել ցանց-հարթակում մասնագիտական խմբեր եւ տարբեր վիրտուալ համայքներ ձեւավորելու համար։
Մենք փնտրում ենք նաեւ կամավորականներ՝ Հայկական ինքնության քարտի տեղական խմբակներ եւ ներկայացուցչություններ ստեղծելու համար աշխարհի տարբեր երկրներում, քաղաքներում, համայքներում։

Տվյալների տեսակը Նշումներ
Ինչ ոլորտում եք աշխատում կամ սովորում, ձեր դիրքը կամ պաշտոնը Լրացրեք Իմ մասին դաշտը եւ ձեզ կգտնեն նույն ոլորտում աշխատող կամ սովորող այլ քարտատերեր, կառաջարկեն ներգրավվել այս կամ այն խմբում, մասնագիտական քննարկումների
Ձեր նախնիների ծննդավայրը (օրինակ՝ Վան, Կիլիկիա, Արցախ, Նախիջեւան եւ այլն) Լրացնելով այս տվյաները դուք հնարավորություն եք տալիս ստեղծել վիրտուալ հայրենակցական միություններ, գտնել ձեր կորցրած հարազատներին եւ այլն
Այն հայկական հասարակական կամ այլ կազմակերպության անունը, որին մասնակցում կամ համակրում եք, եւ որին կցանկանայիք, որ ֆինանսական մասնահանումներ արվեին ձեր քարտին հատկացված զեղջերից։ Սրանով դուք կնպաստեք ֆինանսական հոսքերի առաջացմանը դեպի այն կազմակերպություն, որին դուք մասնակցում եք կամ համակրում։


Քարտերի համար վճարումները


Հայ Ինքնության Քարտ ստանալ երկու ձեւով․
1. Ցանց-Հարթակի մեջ գտնվող Վիրտոալ պոս տարմիալով, որին կարելի է հասնել՝ սեղելով "Ստանալ Հայ Ինքնության Քարտ" հղումը,
2․ Այցելելով մեր գրասենյակ, որը գտնվում է ՀՀ, Երեւան, Ամիրյան 1 հասցեում (Մարիոթ-Հայաստան հյուրանոցի երկրորդ հարկում)։

Քարտերի առաքման քաղաքականությունը


Քարտի համար միանվագ վճարում կատարելիս մենք առաջարկում ենք քարտերի առաքման երկու եղանակ․
1․ Քարտերի ստացում մեր Երեւանյան գրասենյակից, որը գտնվում է ՀՀ, Երեւան, Ամիրյան 1 հասցեում (Մարիոթ-Հայաստան հյուրանոցի երկրորդ հարկում)։ Մեր աշխատակիցները ձեզ կզանգհարեն Ցանց—Հարթակի ձեր պրոֆիլում նշված հեռախոսահամարով, եւ կամ կուղարկեն էլ․ նամակ այն մասին, որ Ձեր քարտը պատրաստ է։ Դրանից հետո դուք կարող եք այցելել մեր գրասենյակ, ունենալով անձը հաստատող փաստաթուղթ եւ ստանալ ձեր քարտը։
2․ Քարտերի առաքում փոստով՝ Ցանց—Հարթակի ձեր պրոֆիլում նշված հասցեով։ Առաքումը կարող է տեւել 4-6 շաբաթ։ Այս դեպքում վճարման վիրտուալ տերմինալում Ձեզնից կգանձվի լրացուցիչ վճար՝ փոստային առաքնան համար։

Քարտերի վերադարձման քաղաքականությունը


Քարտատերերը քարտը ստանալուց հետո որեւէ ժամանակ կարող են վերադարձնել քատը եւ ետ ստանալ քարտի համար մուծված գումարը։ Դա կարելի է անել՝ այցելելով մեր գրասենյակ։
Անցնել դեպի Հայ Ինքնության Քարտի Կայք` մեր նպատակներին ու տեսլականին ծանոթանալու համար
Խնդրում ենք նաեւ բոլոր Հետեւորդներն այս Ցանց-Հարթակում, որպես հիմնական լուսանկար ներբերնել իրական, դեմքը պատկերող լուսանկար