Իրան-Ռուսաստան հարաբերություններ

Ինչպե՞ս կազդեն Իրանի վրա սանկցիաների թուլացումն ու չեղարկումը,ի՞նչ հնարավորություններ դա կբացի իրանի համար և իչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա

Իրան-Ռուսաստան հարաբերություններ

 

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները կրում են բազմակողմանի ուղղվածություն և ունեն հարուստ պատմություն:

 Շուրջ երեք հարյուր տարի առաջ, երբ Ռուսաստանը սկսեց հաստատվել Կասպից ծովի հարավային և արևմտյան ավազաններում և դրանցից հարավ ընկած տարածաշրջաններում, Իրանի հետ անմիջական հարաբերվածությունը դարձավ անխուսափելի: Իրանը Մերձավոր Արևելքի խոշորագույն ռազմաքաղաքական ուժերից մեկն էր, և բնականաբար տարածաշրջանում, այդ թվում և Հարավային Կովկասում ազդեցության գոտիներ ունենալու Ռուսաստանի քաղաքականությունը պետք է հանդիպեր Իրանի հակազդեցությանը:

  Ռուսաստանը տարածաշրջանի մեկ այլ տերության՝ Թուրքիայի հետ համատեղ գործելով կարողանում են Իրանին ժամանակավորապես դուրս քշել Հարավային Կովկասից և ընդհանուր առմամբ ժամանակավորապես թուլացնել նրա ազդեցությունն ու կշիռը Մերձավոր Արևելքում: Թեպետ ռուսներն ու թուրքերը բազմաթիվ անգամ բախումներ են ունենցել միմյանց միջև, սակայն դա եղել է ռուս-թուրքական համատիրության շրջանակներում առաջնային դիրքեր զբաղեցնելու նպատակներից ելնելով: Սակայն միշտ, երբ այդ համատիրության շահերը բախվել են մեկ այլ, մասնավորապես Իրանի շահերի հետ, Ռուսաստան Ու Թուրքիան որպես կանոն գործել են համատեղ:

 Տարածաշրջանում իրերի դրությունը բարդանում, քաղաքական իրավիճակը բազմաբևեռ և դիվերսիֆիկացված է դառնում, երբ տարածաշրջանում սկում է հաստատվել և ուժեղանալ համաշխարհային գերտերությունների՝ սկզբում ՄԵծ Բրիտանիայի, ապա ԱՄՆ-ի ռազմաքաղաքական, տնտեսական, նաև մշակութային ազդեցությունը: Ռուսաստանն ու Թուրքիան կարողանում են  դիրքավորվել ստեղծված նոր իրավիճակներում և տարածաշրջանում շարունակել պայքարը ազդեցության գոտիների համար, ի տարբերություն Իրանի, որը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին կեսին բավական թուլանում է և ինքն է դառնում պայքարի օբյեկտ տարածաշրջանային և համաշխարհային տերությունների միջև, որոնցից յուրաքանչյուրը փորձում է Իրանը գցել իր ազդեցության տակ:

 Այս վիճակը շարունակվում է միջև 1979թ. իրանական իսլամական հեղափողություն, ինչի արդյունքում Իրանը ոչ միայն կարողանում է դուրս գալ օտարների ազդեցության տակից, այլ վերականգնել իր ռազմաքաղաքական ազդեցությունը և կրկին դառնալ տարածաշրջանային տերություն:

 Ռուսաստան և Իրան հարաբերությունները 1979թ. հետո ենթարկվում են սկզբունքային փոփոխությունների և ժամանակ առ ժամանակ ենթարկվում  են նշանակալի սղագրումների:

  Ի տարբերություն ԽՍՀՄ-ի, որը իր արտաքին քաղաքականության շրջանակներում նախընտրում էր ուղղակի աջակցություն ցույց տալ այս կամ այն երկրին, որը բնականաբար այս կամ այն չափով հայտնվում էր իր ազդեցության տակ, Ռուսաստանը վարում է բոլորովին այլ արտաքին քաղաքականությունը: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Ռուսաստանը իր ներուժով ԽՍՀՄ չէ, և երկրրորդ, որ աշխարհը դառնում է բազմաբևեռ և առանձին տարածաշրջաններում ի հայտ են գալիս գլոկալ տերություններ, որոնց հետ տվյալ տարածաշրջանի սահմաններում հաշվի չնստել ուղղակի հնարավոր չէ: Տարածաշրջանային գերտերության լավագույն օրինակ է հենց Իրանը:

 

Իրան-Ռուսաստան հարաբերությունները սանկցիաների պայմաններում

Այսպիսով՝ իրանի և Ռուսաստանի հարաբերությունները մինչ Ռուսաստանի միանալը հակաիրանական սանկցիաներին, թեպետև դինամիկ զարգացում էին ապրում, սակայն այնուամենայնիվ մեծ չափերի չէին հասնում: Այսպես 2010-2011թթ. Իրանի և Ռուսաստանի միջև առևտրական շրջանառությունը կազմել է ընդամենը 3,5 միլիարդ դոլլար, որը այնքան էլ մեծ չէ: Իսկ 2015թ., Ռուսաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ընդունված հակաիրանան սանկցիաներին միանալուց հետո, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը նվազել է ընդհուպ մինչև 1,2 մլրդ. դոլլար:

  Մինչ սանկցիաներին միանալը ռուս-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացման նման համեմատաբար ցածր տեմպերը պայմանավորված էին

1/ Կողմերը համագործակցելով հանդերձ միմյանց նկատմամբ վերապահումներ ունեն, քանի որ մրցակցում են առանձին տարածաշրջաններում ազդեցության գոտիների համար

2/ Երկու երկրների համար էլ կարևորագույն նշանակություն ունեցող էներգոկիրների համատեքստում երկուսն էլ հանդիսանում են արդյունահանող երկրներ և այդ հարցում անգամ մրցակցում են միմյանց հետ

3/Իրանը նախընտրում էր զարգացած երկրնրից, այդ թվում և ասիական, որակապես բարձրորակ տեխնոլոգիաներն ու արդյունաբերական արտադրանքը ռուսական ցածրորակ արտադրանքից:

Սանկցիաներին Ռուսաստանի միանալը պայմանավորված էր հետևյալով

1/ Ռուսաստանը նույնպես մտավախություններ ունի Իրանի՝ միջուկային զենք ունենալու հետ կապված: Այդ պարագայում տարածաշրջանում տեղի կունենա ուժերի վերադիրքավորում ի հօգուտ Իրանի, և Ռուսաստանը արդեն պետք է հանձին Իրանի գործ ունենա միջուկային տերության հետ

2/Ռուսական շուկան ինքնին գտնվելով լրջագույն կախվածության մեջ միջազգային շուկայից, չէր կարող հաշվի չնստել իր արտաքին դոնորների կամ գործընկերների հետ, որոնք հակաիրանական սանկցիաներին չմիանալու դեպքում կարող էին բարդություններ ստեծել հենց Ռուսաստանի համար:

 Իրանը այս ամեն հաշվի առնելով և վարելով խիստ իրատեսական և ռազմավարական արտաքին քաղաքականություն, ըմբռնումով է մոտենում Ռուսաստանի նման վարքագծին:

 Այն բանից հետո, երբ Ռուսաստանի նկատմամբ նույնպես սկսեցին կիրառվել սանկցիաներ, վերջինս փորձ կատարեց ի հակակշիռ այդ ամենի՝ ակտիվացնելու Իրանի հետ հարաբերությունները, սակայն ընդհանուր առումով որևէ առանցքային փոփոխություն տեղի չունեցավ, քանի որ Ռուսաստանը շարունակում էր միացած մնալ հակաիրանական սանկցիաներին՝ վերջինիս կողմից  միջուկային պոտենցիալի զարգացմանը խոչընդոտելու միտումով:

 

Ինչո՞վ կարելի է բացատրել վերջին շրջանում ռուս-իրանական հարաբերությունների ակտիվացումը

 Իրավիճակը փոխվեց, երբ Արևմուտքի՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողից հակաիրանական սանկցիաները սկսեցին թուլանալ, մասնավորապես վերջին օրերին ԱՄՆ չեղարկեց Իրանի դեմ այն սանկցիաների կիրառումը, որոնք կապված էին Իրանում միջին հեռավորության բալիստիկ հրթիռների արտադրության հետ: Որոշ իրանական աևտրա-տնտեսական կազմակերպություններ հանվեցին ամերիկյան սև ցուցակներից:

 Ռուսաստանը սանկցիաների թուլացման պայմաններում ցանկություն է ցուցաբերում ակտիվացնելու  Իրանի հետ իր տնտեսական հարաբերությունները:

 Այդ նպատակով ռուսական քաղաքական շրջանակներում անգամ խոսակցություններ էին գնում առ այն, որ Իրանում ռուսական ներդրումային ծրագրերը պետք է հասնեն 40 միլիարդ դոլարի: Սա, իհարկե, Ռուսաստանի համար բարդ խնդիր է՝ հաշվի առնելով իր իսկ տնտեսական բարդությունները: Այնուամենայնիվ Ռուսաստանն այդ ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկում է՝ մասնավորապես 2016 թվականին ռուսական կառավարությունը 2 առանձին գործարքով Իրանին է տրամադրում 2,5 միլիարդ դոլարի պարտք (թեպետ նախապես խոստացել էր 5 միլիարդ):

   Ռուսական պետական Ռոսատոմ կազմակերպությունը Բուշեր քաղաքում ատոմակայան կառուցելուց հետո ակնկալիքներ ունի, որ իրանական կառավարությունից նոր պատվերներ կստանա: Ռուսական խոշորագույն նավթային կազմակերպությունը Լուկոյլ-ը գործնական քայլեր է իրականացնում իրանական շուկա մուտք գործելու համար:

   2016 թվականին Ռուսաստանը վերջապես Իրանին է վաճառում զենիթահրթիռային Ս-300 համակարգը, չնայած որ 2010 թվականին հրաժարվել էր: Ռուսաստանը նաև հայտարարել է, որ դեմ չէ Իրանին վաճառել Տ-90 տանկեր և ՍՈւ-30 կործանիչներ:

    Ըստ էության՝ Ռուսաստանը ընդհանրական առումով փորձել է նվազագույնս շրջանցել հակաիրանական սանկցիաները: Իսկ արդեն վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից հակաիրանական սանկցիաների թուլացման ֆոնին Ռուսաստանը մտավախություն ունի, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման ֆոնին կկորցնի իր գրավչությունը իրանական կողմի համար: Սա է պատճառը, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է Իրանի աչքերում ապահովել իր հետ համագործակցության առավելությունները:

  Ինչպե՞ս կազդեն Իրանի վրա սանկցիաների թուլացումն ու չեղարկումը,ի՞նչ հնարավորություններ դա կբացի իրանի համար և իչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա

   Ինչպես արդեն ասվեց, Միացյալ Նահանգները՝ ի դեմս Բայդենի կառավարության գնում է հակաիրանական սանկցիաների թուլացման ճանապարհով, որը ենթադրաբար ինչ-որ փուլում կարող է հանգեցնել ընդհանրական չեղարկման: Եվ այս ամենը պատահական չէ: Տարածշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ակնհայտորեն ցույց տվեցին ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ջերմացումը և տարածաշրջանում  մի շարք հարցերում համատեղ գործելու պայմանավորվածությունները: Այս ամենին, բնականաբար, դեմ են ԱՄՆ-ն, Չինաստանը, մասամբ՝ Ֆրանսիան և, իհարկե, առաջին հերթին Իրանը: Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումն է պատճառը, որ վերջին շրջանում ԱՄՆ վերաբերմունքը  Թուրքիայի նկատմամբ բավական կոշտացել է: Իրանի դեմ սանկցիաների թուլացմամբ, ըստ էության, ԱՄՆ-ն ռուս-թուրքական տանդեմի դեմ որպես պատվար դիտարկելով Իրանին՝ իր աջակցությունն է ցուցաբերում վերջինիս: Իրանի նկատմամբ նույն դիրքորաշումն է որդեգրել նաև Չինաստանը, ինչի մասին է վկայում կողմերի միջև վերջերս կնքված ռազմավարական պայմանագիրը՝ 25 տարի ժամկետով: Այս ամենը Իրանի համար բացում է մեծ հնարավորություններ՝ ապահովելու համար ֆինանսական լրջագույն ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում իրանական տնտեսությունը կհամալրվի արդիական տեխնոլոգիաներով: Սակայն առաջին հերթին սանկցիաների թուլացումը և, ի վերջո, չեղարկումը ,ինչպես նաև  Արևմուտքի ու Չինաստանի աջակցությունը ամրապնդելու են Իրանի դիրքերը՝ իբրև տարածաշրջանի ռազմաքաղաքական և արդեն տնտեսապես զարգացած տերության:

   Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Իրանի բարիդրացիական վերաբերմունքը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հազարամյակների քաղաքակրթական կապերը՝ Իրանի հզորացումը լրջագույն հնարավորություններ է ստեղծում հայության համար՝ ի վերջո դուրս գալու ռուս-թուրքական  համատիրության շահերի սպասարկուի կարգավիճակից և որպես ինքնիշխան պետություն իր ուրույն տեղը զբաղեցնելու հյուսիս-հարավ տարանցիկ ճանապարհների համալիրում:

Ի՞նչ կլինի, եթե սանկցիաները չչեղարկվեն և ինչպե՞ս դա կազդի Հայաստանի վրա

  Եթե ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սանկցիաներն ի վերջո չչեղարկվեն և տնտեսական ու այլ բնույթի ճնշումները շարունակվեն, Իրանը Չինաստանի օգնությամբ հարավորինս հակազդելով թուրք-ռուսական համատիրությանը՝ այնուամենայնիվ հավանական է, որ որոշակի փոխզիջումների դիմաց համագործակցության եզրեր կգտնի ռուս-թուրքական տանդեմ հետ՝ ներգրավվելով նրանց առաջարկած ձևաչափերի մեջ (օրինակէ 3+3):

   Դեպքերի նման զարգացումը աղետալի հետևանքներ կարող է ունենալ հայության համար՝ ընդհուպ միջև պետականության կորուստ: Այս դեպքում Հայաստանի շանսերը դուրս գալու ռուս-թուրքական համատիրության սպասարկուի կարգավիճակից գրեթե դառնում է անհնարին: Լրջագույն վտանգ է ստեղծվում նաև ժողովրդագրական մակարդակում, քանի որ և՛ ռուսները, և՛ մասնավորապս թուրքերը փորձելու են փոխել Հայաստանում ժողովրդագրական պատկերը: Զանգեզուրի միջանցք կոչվածի իրագործման պարագայում  Հայաստանի սուբյեկտայնությունը խիստ նվազելու է, իսկ սահմանների բացման դեպքում Հայաստանի թույլ և անկազմակերպ տնտեսությունը անկարող է գտնվելու թուրքական զարգացած տնտեսության և հսկայական կապիտալի ներհոսքի առջև: Ռուսները բնականաբար նույնպես փոձելու են և արդեն փորձում են (օրինակ՝ Գեոպրոմայնինգ կազմակերպության միջոցով)  Հայաստանի տնտեսության մեջ (Գեոպրոմայնինգի դեպքում մասնավորապես հանքաարդյունաբերության մեջ) ձեռք բերել գերիշխող դիրքեր:

 

Մեկնաբանություններ
Անցնել դեպի Հայ Ինքնության Քարտի Կայք` մեր նպատակներին ու տեսլականին ծանոթանալու համար
Խնդրում ենք նաեւ բոլոր Հետեւորդներն այս Ցանց-Հարթակում, որպես հիմնական լուսանկար ներբերնել իրական, դեմքը պատկերող լուսանկար