Ռուսական ռազմաբազա Սյունիքում

Մեկնաբանութիւններ · 1800 Դիտում Views

Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու հնարավորությունը

 

Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան գործում է 1995 թվականի միջպետական համաձայնագրով։ 2010 թվականին փաստաթղթում փոփոխություններ են կատարվել, և բազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թվականը: Բացի դրանից Հայաստանի Թուրքիայի եւ իրանի հետ սահմանը, ինչպես նաեւ Զվարթնոց օդանավակայնը պահպանում են  ռուս սահմանապահները։

Գործող բազայի պայմանագիրը հստակ ֆիքսում է զորքի, զենքի և տեղակայման պայմանները, և դրանց փոփոխման համար անհրաժեշտ է նոր պայմանագիր, որը պետք է քվեարկության դրվի Ազգային ժողովում և հաստատվի Սահմանադրական դատարանի կողմից.

Ռուսական ռազմաբազան, երեք տեղերում տեղակայված է Հայաստանում։ Գլխավոր մասը Գյումրիում, շտաբը գտնվում է Երևանում է, և ռազմական ինքնաթիռները` Էրեբունի օդանավակայանում:

Սակայն վերջին շաբաթների ընթացքում մամուլում սկսել է քննարկվել Սյունիքում ռուսական ռազմաբազայի կամ Գյումրիի ռազմաբազայի ֆիլիալը տեղադրելու մասին լուրերը։ Այդ լուրերը ամրապնդվում էին Էրեբունի օդանավակայանում թռիչքների աննախադեպ ավելացման հետ զուգընթաց։ Թռիչքների ինտենսիվությունը, որոշ դիտարկումների համաձայն ավելի բարձր էր, քան արցախում ռուս խաղաղապահների տեղակայման օրերին։

Նման ռազմաբազայի անհրաժեշտության մասին դեռ դեկտեմբերին խոսել էր  ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանւ։ Նրա կարծիքով պետք է բանակցություններ սկսել Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։

Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնման հարցում։

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնման և ուժեղացման հարցը միշտ էլ եղել է օրակարգում, և հայկական կողմը միշտ էլ դրանում շահագրգռված է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ներառված է Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ միացյալ զորամիավորման մեջ։ Սա նշանակում է` ռազմակայանի հնարավորությունների ընդլայնումն իր հետ կբերի համատեղ զորամիավորման ներուժի ավելացման, որը երկկողմ հիմքով գործում է կովկասյան տարածաշրջանում», - ասել է նախարարը։

Հարությունյանը ռուսական գործակալության հետ զրույցում միևնույն ժամանակ ընդծում է որ հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ զորամիավորման տեղակայման անհրաժեշտություն այնքան էլ չկա, և ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայի կազմից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին՝ Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Նախարարը նշել է նաև, որ այդ համատեքստում հարցին համապատասխան համատեղ մշակում ընթանում է։

Նախարարը խոսել էր նաև բանակում անցկացվող բարեփոխումների մասին, ասել էր, որ Արցախի բնակչության անվտանգությունը պետք է ապահովի Պաշտպանության բանակը, իսկ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։

Մի շարք վերլուծաբաններ իրենց մտահոգությունն են հայտնում այս փոփոխությունների հետ կապված։

Ի՞նչ կտա ռուսական ռազմաբազայի ընդլայնումը Հայաստանին, եթե վերջին պատերազմի ընթացքում գործող ռազմաբազան ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանի սահմանին տեղի ունեցող ագրեսիային որևէ կերպ չի արձագանքել։ Պրոբլեմներ եղան ոչ միայն Ղարաբաղում մենք ունեցանք պրոբլեմներ, ռուսական զորքը չաջակցեց նաև Հայաստանում. Ադրբեջանը ռմբակոծում էր Վարդենիսը, Կապանը, Դավիթ Բեկ գյուղը, որ  Հայաստանի տարածքն է, Լեռնային Ղարաբաղի տարածքը չէ, բայց Ռուսաստանը չէր աջակցում։

Եթե արվում է փոփոխություն, նաև Սյունիքում պետք է լինեն ռուսական զորքերը, դա պետք է պայմանագրով ֆիքսված լինի: Այդ պայմանագիրը ե՞րբ են պլանավորում ստորագրել, հասարակությանը կներկայացնե՞ն, թե՞ ոչ :

Այս եւ այլ անհանգստություններին եւ ինքնիշխանության զիջման վտանգների մասին քաղաքագետների մտահոգություններին ի պատախան իշխող խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է, որ խոսքը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մեջ է, և ես կարծում եմ, որ առավել ևս վերջին շրջանում կրկին երևացել է անհրաժեշտությունը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների: Եվ մեր դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի կարողությունները պետք է մեծացնել, այդ թվում` տեխնիկական կարողությունները, և մենք, կարծում եմ, կշարժվենք այդ ուղղությամբ»:

Ադրբեջանի նախագահը եւս իր ելույթներում մի քանի անգամ անդրադառձել է Սյունիքում կառուցվող ռազմաբազայի հարցին՝ համարելով դա անթույլատրելի։

Մինչ այս պահը որեւէ այլ տեղեկատվություն Սյունիքում կառուցվող ռազմաբազայի կամ Գյումրիի ռազմաբազայի ֆիլիալի մասին չունենք։

Չնայած մամուլում առկա մի քանի հրապարակունմերի՝ ուսական զորքերը տաուշ գնալու եւ մի քանի գյուղ Ադրբեջանին հանձնելու մասին, ի վերջո ռուսական զորքերի առկայությունը հանրապետության հյուսիսում չհաստատվեց։

Հայաստանի սահմանները  Տավուշում Գողարքունիքում եւ Սյունիքում պահում են հայկական ստորաբաժանումները, որոնք ենթարկվում են ՀՀ գլխավոր շտաբին։

Ինչ վերաբերվում է ռուսական զինվորականների եւ  Հայաստանի քաղաքացիական իշխանությունների միջեւ համագործակցությանը, ապա տպավորություն է ստեղծվում, որ ռուս զինվորականները համագործակցում են հայ զինվորականների հետ ուղակի՝ շրջանցելով Հայաստանի քաղաքական իշխանություններին։

 

Մեկնաբանութիւններ
Անցնել դեպի Հայ Ինքնության Քարտի Կայք` մեր նպատակներին ու տեսլականին ծանոթանալու համար
Խնդրում ենք նաեւ բոլոր Հետեւորդներն այս Ցանց-Հարթակում, որպես հիմնական լուսանկար ներբերնել իրական, դեմքը պատկերող լուսանկար